211652_close_icon
views-count13268 դիտում article-date 09:23 15-12-2021

Արմավիրի մարզում բախվել են Volkswagen Touareg–ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի վերջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Զավեն Հ.-ի վարած Volkswagen Touareg  մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Սամվել Մ.-ի վարած մոպեդը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է,իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարայնը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր