211652_close_icon
views-count45158 դիտում article-date 13:30 14-12-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. UAZ Pickup–ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կապան-Տաթև ավտոճանապարհին  ավտոմեքենա  է այրվում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության  թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև 2 հրշեջ–փրկարար Աղվանու հենակետից:

Պարզվել է, որ  Կապան-Աղվանի ավտոճանապարհի  38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ»  ընկերությանը պատկանող  UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում:
Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է  վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր