49365 դիտում
14:39 08-06-2022
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. UAZ Hunter-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ կժամաներ հրշեջների խումբը, UAZ Hunter մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Այնուհետև ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
45836 դիտում
13:30 14-12-2021
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. UAZ Pickup–ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
36395 դիտում
19:35 08-06-2022
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ