211652_close_icon
views-count1300 դիտում article-date 09:34 28-10-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Սպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում քաղաքացին հավանաբար ինքնասպանություն է գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արգամ Հակոբյանի գլխավորությամբ։

Որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողները։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերել են Կարապետ Գ․-ին՝ առանց իր ավտոմեքենայի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ տղամարդու ավտոմեքենան հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր