23841 դիտում
20:13 13-12-2021
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 60-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սեդրակ Հ-ն իր վարած Mitsubishi Kanter Fuso մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 203 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել ճանապարհի աջակողմյան ուղեմասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սեդրակ Հ-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Լ. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորներն ամուսիններ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+