26026 դիտում
19:24 13-12-2021
Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ազատ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 56.5կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկելճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ազատ Ս-ն և նրա ուղևոր՝ 30-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-դ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Էրվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
27387 դիտում
19:24 19-07-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ