211652_close_icon
views-count45518 դիտում article-date 18:38 12-12-2021

Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի սեփական տներից մեկում հրդեհը մարելուց հետո, ննջասենյակում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ կիսաայրված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 15:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի տներից մեկում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Հրշեջները մարել են Հենրիկ Աբրահամյան փողոցի 5-րդ փակուղու թիվ 22 տան ննջասենյակում առաջացած հրդեհը, որտեղ՝ ննջասենյակի հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է կիսայրված դի:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:
 
Ոստիկանները տեղում պարզել են, որ տան սեփականատերը Արսեն Մելքոնյանն է, իսկ մահացածը 43-ամյա Վիկտորիա Անտոնիշինն է:
 
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր