211652_close_icon
views-count73852 դիտում article-date 21:59 11-12-2021

Ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Chevrolet-ն ու Ford Transit-ը․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց բախվել են Chevrolet և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերգեյ Կարապետյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ասլանյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն  են կատարում պարեկ Սերգեյ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Քոթանջյանը, ինչի շնորհիվ խցանում տեղի չի ունենում և հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չեն կայանում վթարի վայրում։

Փաստի առթիվ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր