211652_close_icon
views-count1345 դիտում article-date 22:26 07-10-2026

Ապարանում, ՀՀ Կառավարության օժանդակությամբ, քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ կառուցվում է ՀՀ-ում նմանը չունեցող ժամանցի այգի․ տարածքից հեռացվել է մի քանի տոննա աղբ․ պաշտոնական բացումից հետո «ասեղ գցելու տեղ» չի լինելու․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Առաջիկայում Ապարան քաղաքում իր դռները կբացի տարածաշրջանում իր նմանը չունեցող խաղահրապարակներով, զվարճանքի և հանգստի գոտիներով, մարզական ենթակառուցվածքներով, ֆուտբոլի, բասկետբոլի համար նախատեսված հատվածներով արդեն ապարանցիների համար քաղաքի ամենախորհրդանշական վայրերից մեկը դարձած ժամանցի այգին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները նույնիսկ չեն դադարում հանգստյան օրերին։ Շաբաթը և կիրակին Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ շինհրապարակի վերածված այդ հսկայական տարածքում աշխատանքային եռուզեռը սկսվում է վաղ առավոտյան և ավարտվում մինչև մութը ընկնելը։

Մինչ այդ այս հրաշք ժամանցի այգու տարածքից հարյուրից ավելի բեռնատարներով հեռացվել է մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ։ Անգամ տարածքում տիրում էր տհաճ տեսարան, ու երբ քաղաքապետ Կ․ Եղիազարյանը ՀՀ Կառավարության աջակցությամբ, պետության կողմից սուբվենցիոն համագործակցություն ստանալու շրջանակում, սկսեց այդ տարածքը մաքրել տարատեսակ աղբից, գտնվեցին մեկ-երկու «ուղեղից թոփալներ», ովքեր փորձում էին Կառավարության ու Ապարանի քաղաքապետարանի ձեռնարկած հրաշք գործը սխալ ներկայացնել՝ տարածելով սուտ տեղեկություններ, թե քաղաքապետ Կ․ Եղիազարյանը այդ տարածքի վրա աչք է դրել ու մաքրելուց հետո ինչ-որ «օբյեկտ» է կառուցելու, ու հաշված օրերի ընթացքում նման տեղեկություններ տարածողներին սպասվում էր հուսախաբություն, քանի որ շինարարության ընթացքը այլ բան էր ցույց տալիս։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաների համար կան նաև գեղեցիկ խաղային սարքեր, որոնց նմանը Հայաստանի ոչ մի մարզում չես գտնի։ Ամայի այդ տարածքում նաև տնկվել են 700-ից ավելի տարբեր տեսակի ծառեր։

Ամբողջ տարածքը նաև հագեցված է արտաքին լեդ լույսերով, տեղադրվել են նաև առանձին արևային վահանակներ, ինչը հնարավորություն կտա, որ ամբողջ տարածքը շուրջօրյա հոսանքի խնդիր չունենա, նաև կառուցվել են երեխաների, կանանց և տղամարդկանց համար առանձին սանհանգույցներ, հսկայական աշխատանքներ են կատարվել նաև շենքերի արտաքին պատերի մաքրման, փոխարենը տեսանելի պատերին նաև հետաքրքիր գունային նկարազարդումներ ու լուսային էֆեկտներ են ամրացրել, ու ժամանցի այգում բացվելու է նաև ամֆիթատրոն։

Երեխաների համար հաշվի են առնվել նաև անվտանգության բոլոր կանոնները, հատուկ երեսպատված քայլուղիներում, խաղային հատվածներում տեղադրվել են փափուկ ռետինե հատակներ։

Մի խոսքով՝ Հանրապետությունում իր նմանը չունեցող այս հրաշք ժամանցի այգու բացման արարողությունից հետո այստեղ «ասեղ գցելու տեղ» չի լինելու։ Այցելուներ են լինելու ոչ միայն Ապարանի ու հարակից վարչական բնակավայրերից, այլ նաև մայրաքաղաքից ու մարզերից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր