211652_close_icon
views-count1339 դիտում article-date 22:15 08-10-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ բնակավայրում հրդեհ է բռնկվել անասնագոմին հարակից տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է կուտակված անասնակեր։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր