211652_close_icon
views-count1885 դիտում article-date 16:42 07-10-2026

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ անհայտ անձը կամ անձինք Ծաղկաշեն բնակավայրի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ, երկաթե խնկամաններ ու թափել ծաղիկները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գվիդոն Խ.-ն և հայտնել, որ իր մի քանի համագյուղացիներ իրեն տեղեկացրել են, որ գյուղի գերեզմանոցում ծաղկամաններ ու արձանիկներ են կոտրել, ծաղիկներ թափել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ կոտրել են Ծաղկաշեն բնակավայրի մի քանի բնակիչների հարազատների գերեզմանների երկաթե խնկամաններ, խնկամանների քարե կափարիչներ, ծաղկամաններ, արձանիկներ, տապանաքարի եզրեր։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Թե ով կամ ովքեր են հեղինակները, Գավառի ոստիկանները պարզում են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գվիդոն Խ.-ն Գավառ խոշորացված համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր