211652_close_icon
views-count141198 դիտում article-date 20:56 10-12-2021

Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել ավտոմեքենաների արանքով իր առջև հայտնված, փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենան Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանտու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վրաերթի ենթարկվածը, եթե մի 10 մետր իջներ ներքև ու անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, այլ ոչ թե մի քանի մեքենաների արանքով դուրս գար, ապա դեպքը տեղի չէր ունենա։ Առողջություն ենք ցանկանում հետիոտնին, բայց եթե քաղաքակիրթ երկրում լինեինք, ապա հետիոտնը նման ձևի չէր հատի փողոցը։ 2-3ավտոմեքենա հազիվ պրծան նրան խփելուց, բայց դե Skodа-ն չկարողացավ փախցնել,ուտեղի ունեցավ վրաերթը»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հաշվեկշռում, իսկ վարորդը աշխատում է պարեկային ծառայության Երևանի գնդւոմ՝ որպես պարեկ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր