211652_close_icon
views-count1414 դիտում article-date 17:00 10-12-2021

Ծանրամարտին և բռնցքամարտին սպառնում է օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը

ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից մասնավորապես  պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:  

Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային :  ՄՕԿ  -ը  առաջադրել է  պայմաններ , որոնց կատարման դեպքում մարզաձևը իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:   

Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և  կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում,  փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին,  զերծ մնալ  խթանիչներ օգտագործելու ժխտելի սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:  

Նշած մարզաձևերի ՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ –ը կրկին քննակելու է 2023թ:

Նմանատիպ նյութեր