211652_close_icon
views-count2555 դիտում article-date 16:59 02-09-2016

Օլիմպիական փոխչեմպիոնները՝ 31-րդ Օլիմպիական խաղերի մասին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Օլիմպիական խաղերի մասին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: [b] Սիմոն Մարտիրոսյան [/b] Ես շատ հպարտ եմ և ուրախ, որ կարողացա առաջինը մեդալ նվաճել մեր երկրի համար: Ընտանիքիս անդամները շատ ուրախ էին, ինչը բնական է: Իսկ ահա Էջմիածնում ես արժանացա «Էջմիածնի բարեկամ» մեդալին: Օլիմպիական խաղերում իհարկե կարող էի և պետք է բարձրացնեի վերջին մոտեցումս, բայց ես գոհ եմ իմ այս արդյունքից: Մեծ ակնկալիքներ ունենք արդեն Տոկիո-2020-ից, եթե Աստծո կամքով ամեն ինչ լավ լինի և վնասվածքներ չստանանք, ապա այնտեղ ևս մեդալներ ենք ունենալու: [b] Գոռ Մինասյան [/b] Մեծ տպավորութուններով ենք վերադարձել Օլիմպիական խաղերից, քանի որ շատ երկար էինք պատրաստվել Խաղերին: Կարծում եմ բոլորի հույսերն արդարացրեցինք: Ամբողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանի պես փոքր երկրի մարզիկները ինչի են ունակ: Մեկ ոսկի և երեք արծաթ մեդալ նվաճելով՝ Հայաստանը մեծ նվաճում ունեցավ: Պարոն Ծառուկյանի կողմից տրված տունը նվեր չէ, դա իմ աշխատանքի արդյունքն է: Ես այդ տունը ստացել եմ Օլիմպիական խաղերում գրանցած իմ արդյունքի համար: քիչ բան չեմ արել մեր երկրի համար և արժանի էի դրան: Մենք միայն շնորհակալ ենք Պարոն Ծառուկյանին, որ գնահատում է կատարած աշխատանքը: Այս խաղերում ինձ հաջողվեց անձնական ռեկորդներ գրանցել: Կարծում եմ առավելագույնն էր, որ կարող էի անել: Արդեն սկսել ենք մարզումները և հիմա ավելի պարտավորված ենք մարզվում Տոկիո-2020-ի համար:

Նմանատիպ նյութեր