211652_close_icon
views-count27033 դիտում article-date 15:08 10-12-2021

Երևանում պարեկները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը, ով հայտնել է, որ վերջերս է ազատվել գաղութից և չի ուզում ապրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը;

Ժամը 10:30 –ի սահմաններում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկներ Դավիթ Մնացականյանի և Անդրանիկ Երանոսյանի հետ Հալաբյան  և Կիևյան փողոցներում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց  են մոտեցել  2 քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները օպերատիվորեն մոտենալով նշված վայրին, կարողացել են այդ քաղաքացու հետ  զրուցել, ինչի արդյունքում էլ նա հրաժարվել է դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա պարեկների օգնությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր, ում էլ ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ  ունի սոցիալական խնդիրներ, վերջերս է ազատվել  ազատազրկման վայրից ու չի ուզում ապրել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր