1290 դիտում
23:29 09-12-2021
Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները Վիեննայում հանդիպում կանցկացնեն ԳՀՀԾ-ի հարցի շուրջ
Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները դեկտեմբերի 9-ին Վիեննայում հանդիպում կանցկացնեն Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունները շարունակելու ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim գործակալությունը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ Համատեղ հանձնաժողովի նիստի նախաշեմին, որը նշանակված Է Թեհրանի ժամանակով 14:30-ին (Երեւանի ժամանակով 15:00), Վիեննայում տեղի կունենա Իրանի բանակցորդների եւ Ռուսաստանի ու Չինաստանի բարձրաստիճան բանակցորդների եռակողմ հանդիպումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ուշագրավ Է նշել, որ նախօրյակին Tasnim-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրի, հաղորդել Է, որ ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն համաձայն են այն համաձայնագրերի նախագծերին, որոնք ավելի վաղ առաջարկվել Էին Իրանի կողմից:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին նվիրված Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել Է նոյեմբերի 29-ին: Բանակցությունների գլխավոր թեման դարձել Է Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու հարցը:
Դեկտեմբերի 3-ին Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կյանին հայտարարել Է, որ բանակցությունների կողմերը կուղեւորվեն իրենց մայրաքաղաքներ՝ Իրանի կողմից առաջարկված համաձայնագրերի նախագծերի առնչությամբ անհրաժեշտ կոնսուլտացիաների համար: Բանակցությունները վերսկսվել են դեկտեմբերի 9-ին:
2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը ի պատասխան 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր
2031 դիտում
15:55 15-08-2015
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հանդիպում կանցկացնեն
1056 դիտում
17:28 13-10-2015
Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյոuրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել