211652_close_icon
views-count42151 դիտում article-date 12:31 09-12-2021

Վրաերթ Կոտայքի մարզում. 28–ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  07:50 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Եղվարդ քաղաքի բնակիչներ,  46-ամյա Համեստ Գ.-ին և  59-ամյա Գրիգոր Գ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկավծները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Մինչ նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը դեպքի վայրի զննություն էին կատարում, պարզվեց, որ Կոտայքի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի փաստով քննություն պետք է անցկացնի Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժինը, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանությա ն Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր