Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից ավելի քան 1900 դի է վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին. Մուրադով
Tert.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից ավելի քան 1900 դի է վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Խաղաղապահների ձեռքով Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին է վերադարձվել սպանվածների ավելի քան 1960 մարմին: Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները», - ասել է գործակալության աղբյուրը։
Նա նաև հավելել է, որ երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից և վերադարձել հայրենիք։