211652_close_icon
views-count2882 դիտում article-date 23:30 09-02-2021

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից մեկ գերի է վերադարձել Բաքու․ Մուրադով

Tert.am-ը գրում է. Ռուս խաղաղպահների ուղեկցությամբ Երևանից Բաքու է տեղափոխվել մեկ գերի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը»,- ասել է Մուրադովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել Ադրբեջանից հայրենիք վերադարձած  5 գերիների մասին, որոնց անունները հրապարակվել են:

Նմանատիպ նյութեր