211652_close_icon
views-count43227 դիտում article-date 17:53 11-11-2020

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները

[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/kharabakh/3440175]Tert.am[/url]-ը գրում է. ՌԴ պաշտպանության նախարարությունը ՏԱՍՍ գործակալությանն է տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները: Համաձայն քարտեզների` այս տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների ՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինի 16 դիտակետ: Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով: Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքի տարածքում նախատեսվում է տեղադրել 6 ժամանակավոր դիտակետ: Նախատեսվում է մոտոհրաձգային գումարտակների տեղակայում Ստեփանակերտում և Մարտակերտում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի կազմում կլինեն 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Ըստ ՌԴ ՊՆ-ի, զորախմբի հիմքը լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով կստեղծվեն ռուսական դիտակետեր: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի շրջանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր