211652_close_icon
views-count2539 դիտում article-date 23:59 07-12-2021

Չեմ թաքցնում, տխուր էր. Լևանդովսկին՝ «Ոսկե գնդակի» մասին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչ զգոցողություններ է ունեցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունից հետո: Հիշեցնենք, որ մրցանակը 7-րդ անգամ շնորհվեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
 
«Եթե խոսենք իմ զգացողությունների մասին, ապա անցած շաբաթը ծանր ստացվեց: Չեմ թաքցնում, շատ տխուր էի: Բարդ էր խաղալ, ինձ երջանկության զգացողությունը պակասում էր: Երջանիկ չէի, ավելի շուտ՝ ընդհակառակը:
 
Իհարկե, ես հարգում եմ Մեսիին, և նրա խաղը, նրա նվաճումներն ու խաղամակարդակը: Այն փաստը, որ ես նրա հետ էի պայքարում, իմ համար սեփական խաղամակարդակի ցուցիչ է հանդիսանում:
 
Ես դա շատ եմ գնահատում, դա հպարտության առիթ է, բայց ես տխրություն էի զգում, որը տևեց ոչ թե մեկ կամ երկու օր, այլ շատ ավելի երկար: Ուրախ եմ, որ շաբաթվա մեջ հանդիպումներ չունեինք», ասել է լեհ ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր