211652_close_icon
views-count1705 դիտում article-date 22:12 28-07-2021

Ինձ համար Լևանդովսկին «Ոսկե գնդակի» ֆավորիտներից մեկն է. «Բավարիայի» նախագահ

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները բարձր է գնահատել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակները։

«Իմ կարծիքով՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողն է։ Շատ ուրախ ենք, որ նա մեր թիմում է։ Նա դեռ ևս երկու տարվա պայմանագիր ունի, որի ընթացքում վստահաբար կխաղա «Բավարիայում»։ Կարող եմ պատկերացնել, որ դրանից հետո ևս մեր թիմում կմնա։

Լևանդովսկու համար հիանալի ստացվեց ոչ միայն վերջին մրցաշրջանը, այլև՝ նախորդները։ Վերջերս ՖԻՖԱ-ն նրան աշխարհի լավագույն խաղացող ճանաչեց, նա գերազանցեց Բունդեսլիգայում Գերդ Մյուլերի ռեկորդը, ճանաչվեց Եվրոպայի տարվա ֆուտբոլիստ։

Ահա թե ինչու է նա ինձ համար «Ոսկե գնդակի» ֆավորիտներից մեկը»,- Հայների խոսքերն է փոխանցում Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր