211652_close_icon
views-count1353 դիտում article-date 17:51 07-12-2021

Ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը «Փյունիկից» են

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Խոսե Կարաբալյոն, ով անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել նոյեմբերի բոլոր խաղերում։ Կարաբալյոն առաջ է անցնել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայից և իր խաղընկեր Հովհաննես Հարությունյանից:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն, ում գլխավորությամբ երեւանյան ակումբը 4 խաղում տարել է 4 հաղթանակ։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 3-րդ ամիսն անընդմեջ։ Լավագույնների ցանկում Մելիքյանին հաջորդում են «Արարատ-Արմենիայի» եւ «Ալաշկերտի» մարզիչներ Դմիտրի Գունկոն ու Միլան Միլանովիչը։

Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: Vbet ընկերության կողմից մրցանակներ սահմանված են յուրաքանչյուր ամսվա համար:

Նմանատիպ նյութեր