37295 դիտում
19:43 21-05-2021
Վիճաբանություն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում. բերման են ենթարկվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն ու նախկին ֆուտբոլիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 20-ին, օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել, որ մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել ու դրա արդյունքում, ժամը 11:50-ի սահմաններում, գծային բաժին են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Եղիշե Մելիքյանին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, և Ա. Կոբյալկոյին դեմքի հատվածում պատճառվել է ֆիզիկական ցավ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ էր, իսկ Ե. Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է և Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
9132 դիտում
15:17 12-01-2015
Ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում մի քաղաքացու գոտկատեղում ատրճանակ է նկատել
64477 դիտում
12:37 26-05-2015
Արտակարգ դեպք` «Զվարթնոց» օդանավակայանում. եղբորը դիմավորած քաղաքացին մեկնման սրահում փորձել է ինքնասպան լինել