4207 դիտում
10:10 07-12-2021
Միքայել Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և առաջիկայում նախատեսում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի գործունեության շրջանակներում զբաղվել պահեստազորում գտնվող ԱԱԾ սպաներին բացարձակապես անվճար քրեաիրավական ուղղությամբ փաստաբանական ծառայությունների մատուցմամբ, որի հետ կապված մեր աշխատակիցները կարող են դիմել ՀԿ-ի գրասենյակ (ընդունելության օրերի և ժամերի մասին լրացուցիչ կտեղեկացվի):
Իսկապես դժվար է տևական ժամանակ ԱԱԾ համակարգում բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, ունենալով փորձ և մասնագիտական լուրջ պատրաստվածություն, ընդամենը 49 տարեկանում, երբ առկա են բոլոր հնարավորություններն աշխատանքային գործունեությունը և ծառայողական վերելքը շարունակելու համար, զուտ երկրի խնդիրներով մտահոգված, առանց որևէ պարտադրանքի ինքնակամ հրաժարական տալ, այս բարդ ներքաղակական իրավիճակում զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ, մարդկանց ներկայացնել եղելությունը, խոսել հանրությանը մտահոգող խնդիրներից, այդ ամենին զուգընթաց չվարանելով և չկաշկանդվելով, կրկին վերադառնալ ուսանողի (ունկնդրի) կարգավիճակին, սովորել և ավարտել փաստաբանական դպրոցը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Նմանատիպ նյութեր
5041 դիտում
18:20 03-12-2016
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
2589 դիտում
11:44 22-05-2017
ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ ստացավ փաստաբանի գործունեության արտոնագիր
1441 դիտում
19:47 28-11-2015
Փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ փաստաբանի արտոնագիր են ստացել
Այս բաժնից
310 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
283 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան