1705 դիտում
19:47 28-11-2015
Փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ փաստաբանի արտոնագիր են ստացել
ՀՀ փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ, որոնք հաղթահարել էին որակավորման քննությունները, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստում շրջանավարտները երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհավորելով նոր արտոնագիր ստացած փաստաբաններին՝ խորհուրդ է տվել հեռու մնալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից:
Արա Զոհրաբյանն իր խոսքում նշել է. «Փաստաբանի աշխատանքը չի սկսվում և ավարտվում վստահորդի հանձնարարությունների կատարմամբ: Պետք է հիշել, որ փաստաբանը հասարակության մեջ հատուկ դեր է ստանձնում։ Մենք այսօր առավել հզորացանք Ձեր անդամակցությամբ»:
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է արտոնագիր ստանալու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն և հորդորել, որ դպրոցի շրջանավարտները փաստաբանական գործունեություն ծավալելիս չկորցնեն կապը Փաստաբանական դպրոցի հետ:
Իսկ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ իր գործընկերներին կոչ է արել վստահորդի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել, իսկ վեճերի դեպքում դրանք լուծել արտադատական կարգով:
Ելույթով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ Սեդրակ Ասատրյանը, ներկայացնելով իր խորհուրդները փաստաբանի դժվարին աշխատանքում։
Երդման արարողությանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Տիկին Փոստանջյանը տեղեկացրեց, որ 16 տարի առաջ, ինքը նույնպես համալրել է փաստաբանների շարքերը։ Ըստ Փոստանջյանի՝ «2006թ. երբ իմ դիմաց բացարձակ պատ էր ու կանգնած էի բիրտ ուժի դիմաց, սակայն ցմահ ազատազրկման դատավճիռը բեկանվեց, և իմ պաշտպանյալներն ազատ արձակվեցին, իսկ այսօր նրանցից մեկը՝ Արայիկ Զալյանը համալրում է ազատամիտների այս համայնքը»։
Ելույթների շարքը եզրափակեցին փաստաբանական դպրոցի չորս շրջանավարտներ։
Նմանատիպ նյութեր
5353 դիտում
18:20 03-12-2016
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
2010 դիտում
15:47 30-04-2016
ՀՀ փաստաբանական դպրոցի 64 շրջանավարտ այսօր ստացան փաստաբանի արտոնագիր
2793 դիտում
11:44 22-05-2017
ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ ստացավ փաստաբանի գործունեության արտոնագիր
Այս բաժնից
529 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
559 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2434 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը