211652_close_icon
views-count34805 դիտում article-date 19:19 04-12-2021

Արտակարգ դեպք Երևանում. Suzuki-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել. վարորդը հասցրել է կնոջն ու երեխաներին դուրս բերել, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:30-ի սահամններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի «Վարդանանք» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:
 
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Suzuki մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի՝ վերածվելով մոխրակույտի:
 
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Հրշեջ-փրկարարների աշխատանքն ապահովելու համար օպերատիվորեն ժամանել և տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառոյության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայրում վարորդը հրշեջներին ասում էր, որ ավտոմեքենան վարելու ժամանակ կրակ է նկատել, հասցրել է կնոջն ու 2 երեխաներին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն կրակն այնքան արագ է տարածվել, որ չեն հասցրել դրա տարածումը կանխել:
 
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր