Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Սիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր ուղևորը Սիսիանի հիվանդանոցից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 29-ամյա Վուրգ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալիկ Հ․-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահիկ Դավթյանը և Էդգար Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։