211652_close_icon
views-count63066 դիտում article-date 14:06 09-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Lexus»-ում. վարորդը կարողացել է ուղևորին դուրս բերել. ժամանել են հրշեջներ. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 54/7 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջակոտից 1 մարտական հաշվարկ:

Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 3-րդ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Արին Բերդի փողոցում՝ «MMM Food» գործարանի հարևանությամբ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիներն ու վարորդը:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը ավտոմեքենան կայանել է նշված վայրում, իջել է, և ընկերոջ հետ զրույցի է բռնվել, երբ նկատել է, որ ավտոմեքենան այրվում է:

Ավտոմեքենայում է եղել նաև նրա կինը, ում վաորրդը կարողացել է արագ դուրս բերել ավտոմեքենայից:

Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Տեղում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արա Գրիգորյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր