211652_close_icon
views-count1856 դիտում article-date 18:33 04-12-2021

Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մինսկի օդանավակայանի լրատվական ծառայությունը:

Նախորդ տարհանման չվերթն իրականացվել էր դեկտեմբերի 2-ին, երբ Բելառուսի մայրաքաղաքից Իրաք էր տեղափոխվել 427 փախստական: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 18-ից Բելառուսից տարհանվել է ավելի քան 2700 փախստական:

Բելառուսի ու Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը, որը սկսվել էր 2021 տարվա սկզբից, խիստ սրվել էր նոյեմբերի 8-ին: Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել էր լեհական սահմանին, ոմանք փորձել էին ապօրինի հատել սահմանը և մուտք գործել Լեհաստան:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր