2840 դիտում
09:16 19-07-2016
Ձմռանը տաքանալու, ամռանը հովանալու համար կառավարությանը հատկացվել է 419 հազար դոլար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ճոխ ծախսեր անելու սովորություն ունի, այս տարի գործադիրի աշխատակազմը ամենաշատը փող կծախսի թերևս հոսանքի, գազի ու ջրի վրա։ Հոսանքի համար վճարվելու է 131 մլն դրամ կամ 273.000 դոլար, գազի համար՝ 70 մլն դրամ կամ 146.000 դոլար:
Այսինքն, ձմռանը տաքանալու, ամռանը հովանալու և տեխնիկական սարքավորումների համար կառավարությանը հատկացրել է 419 հազար դոլար։ Իսկ խմելու ջրի համար 25.000 դոլար։ Պետական շատ հիմնարկներում ու կառավարությունում աշխատողները ձմռանը վերնաշապիկներով, անգամ կարճաթև են լինում, իսկ ամռան շոգին այնքան են զովացնում, որ երբեմն կոստյում են հագնում։ Կառավարությունը մեկ այլ գնումի համաձայն ավելի քան 3000-ական դոլար արժողությամբ երկու «դյուրակիր» համակարգիչ՝ հավանաբար նոթբուք է ձեռք բերել։ Մինչդեռ կարելի էր նաև 1000-1500 դոլարով էլ լավ համակարգիչ գնել»։
[i]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/i]
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
16:48 10-10-2018
«Ռեալը» պատրաստվում է ձմռանը ձեռք բերել Ազարին, ամռանը՝ Նեյմարին
1212 դիտում
15:59 06-09-2022
2022-ի առաջին կիսամյակում ՌԴ-ից արտասահման է մեկնել 419 հազար մարդ, որից 49 հազարը` Հայաստան. «Ռոսստատ»
1102 դիտում
10:58 10-01-2023
Ադրբեջանցի պսևդոակտիվիստները մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro-ի փոխտնօրեն
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով