211652_close_icon
views-count1746 դիտում article-date 23:03 03-12-2021

Մեսսին արդարացիորեն ստացավ «Ոսկե գնդակը». Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ 7-րդ «Ոսկե գնդակ» ստանալը, հայտնում է Armsport.am-ը:

«Դա ֆուտբոլային արդարությունն է։ Նա պատմության լավագույն խաղացողն է ու արժանի էր 7-րդ «Ոսկե գնդակին»:

Գվարդիոլան ասել է. ««Ոսկե գնդակը» Մեսսիին տալը չի կարող սխալ լինել»: Եվ ես համաձայն եմ. Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Իհարկե, կարելի է ասել, որ Լևանդովսկին արժանի էր «Ոսկե գնդակին», բայց նման վեճեր ամեն տարի ծագում են: Բայց ընտրեցին Մեսսիին, ու դա ֆուտբոլային արդարության դրսևորումն էր»,- ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր