Չավի. Ռոնալդուն «Ոսկե գնդակը» նվաճելու լավ հնարավորություններ ունի
«Բարսելոնայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Չավին գնահատել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավորությունները` 2016թ. «Ոսկե գնդակը» ստանալու համար պայքարում:
«Ռոնալդուն այս տարի շատ միավորներ է վաստակել «Ոսկե գնդակը» նվաճելու համար. նա հաղթել է Չեմպիոնների Լիգայում և 2016թ. Եվրոպայի առաջնությունում:
Սակայն պայքարը բարդ է լինելու: Մեսին նույնպես հավակնելու է տիտղոսի», ասել է Չավին: