«Ոսկե գնդակը» պետք է ստանա գերմանացի խաղացող, այլ ոչ թե Մեսսին կամ Ռոնալդուն. Պլատինի
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով 2014 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը չպետք է արժանանա Մեսսին կամ Ռոնալդուն:
«Աշխարհի առաջնության անցկացման տարում «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի այն խաղացողին, ում հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այնպես, որ այդ մրցանակին պետք է արժանանա Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, այլ ոչ թե Մեսսին կամ Ռոնալդուն: Այդպես եղել է մինչև 2010 թվականը»,-ասել է Պլատինին: