211652_close_icon
views-count1897 դիտում article-date 17:11 03-12-2021

Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շարմ Էլ Շեյխ

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոսի քաղաք Շարմ Էլ Շեյխ` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Պատվիրակությունը Շարմ Էլ Շեյխում կլինի դեկտեմբերի 12-19-ը:

Արթուր Դավթյանի հետ միասին Եգիպտոս կմեկնեն նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ  Ջանազյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր