34346 դիտում
11:09 03-12-2021
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են թիվ 63 երթուղին սպասարկող Fiat-ն ու «Յանդեքս Տաքսի» Nissan-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Վահագն Մկրտչյանի վարած Nissan Tiida և Ահարոն Հովհաննիսյանի վարած Fiat Ducato մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բենզալցակայանի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջները, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկայի ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan Tiid-ն շահագործվում է որպես «Յանդեքս Տաքսի», իսկ Fiat-ը սպասարկում է թիվ 63 երթուղին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+