1658 դիտում
21:32 02-12-2021
Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները
Դեկտեմբերի 2-ին Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ՝ քաղաքային համայնքի 2022թ․ բյուջեի նախագիծը եկամուտների գծով նախատեսվում է 2 մլրդ 499 մլն 97,4 հազ դրամի չափով, ծախսերի գծով՝ 2 մլրդ 499 մլն 97,4 հազ դրամի չափով։ Ծախսերն ուղղվելու են շինարարության, շրջակա միջավայրի պաշտպանության, բնակարանային շինարարության և կոմունալ ու մշակութային ծառայությունների, կրթության ծրագրերի ֆինանսավորմանը։
Ասկերանի շրջանի վարչակազմի 2022թ․ ծախսերը, ըստ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Լևոն Ծատրյանի, կազմել են 204 մլն 858,4 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 30 մլն 858 հազ դրամով։ Ծախսերն ուղղվելու են աշխատավարձի, էներգետիկ ծառայությունների ու շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքների կատարմանը։ 2021թ․ բյուջեի համեմատ 2022թ․ ծախսերը պակասել են 6 հոդվածով։ Շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ծախսերը 2022թ պետական բյուջեի նախագծում նախատեսված են 390 մլն 24 հազ դրամի չափով։ Ծախսերը 2021թ․ համեմատ աճել են 27 մլն 17 հազ դրամով։ Ասկերանի ՏԻՄ համար 2022թ պետական բյուջեի նախագծում նախատեսվում է 254 մլն 165 հազ դրամ դոտացիա։
Մարտակերտի շրջանի 2022 թ․ համայնքային բյուջեի սեփական եկամուտները, շրջվարչակազմի ղեկավար Ա․ Ավանեսյանի փոխանցմամբ ,կազմել են 109 մլն 640 հազ,որը 2021թ․ համեմատ պակասել է 959 հազ դրամով՝ պայմանավորված թշնամու տիրապետության տակ մնացած վարելահողերի, անասնագլխաքանակի պակասման և ռիսկային գոտում գտնվող հողահանդակների չմշակման հետ։
Շրջանի 2022թ․ բյուջեի ծախսային մասը կազմել է 457 մլն 365 հազ դրամ, որի աճը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ։
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, մանրամասն ներկայացնելով շրջանի աշխատակազմի 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը, նշել է, որ ծախսերի ծավալը կազմել է 202 մլն 609,9հազ դրամ։ Մարտունու շրջանի համայնքային բյուջեի եկամտային մասը, համաձայն համայնքների ներկայացրած տարբերակի,կազմում է 154 մլն 683 ,7 հազ դրամ, իսկ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված տարբերակում՝ 174 մլն 167,3 հազ դրամ։ Ծախսային մասը նախորդ տարվա համեմատ ավելացել է 259 մլն 88,9 հազ դրամով։
Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին,որոնք վերաբերում էին մայրաքաղաքի սանիտարահիգիենիկ իրավիճակին, բակերի ու փողոցների բարեկարգմանը, շրջաններում սանմաքրման ավտոբազայի թարմանցմանը, համայնքներում խմելու ջրի խնդրին, հետպատերազմյան վնասների հետևանքների վերացմանը, համայնքային տների վերանորոգմանը, նոր կառուցվող բնակելի թաղամասերի կառուցմամբ պայմանավորված բնակչության մոտավոր թվակազմին և այլն:
Համատեղ նիստն այնուհետև շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ՝ ԱՀ նախագահի աշխատակազմի 2022 թվականի բյուջեն պլանավորվել է 883 մլն 737 հազ դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ աճել է 120 մլն դրամով՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ և աշխատավարձային ֆոնդի բնականոն աճով:
2022թ. պետական բյուջեով խորհրդարանին նախատեսված հատկացումները կազմում են 779 մլն 603,6 հազ դրամ։ Համեմատական աճը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ և պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:
ԱՀ պետնախարարի աշխատակազմի 2022թ․ պահպանման ծախսերը կազմելու են 224մլն 478 հազ դրամ։
ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը կազմում է 341 մլն 918 հազ դրամ, ինչը 2021 թ. համեմատ շուրջ 12 մլն 567 հազ դրամով ավել է: Ծախսերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձային ֆոնդի աճով: Ընդ որում՝ կառավարչության հաստիքների օպտիմալացման շնորհիվ վերոնշյալ ավելացումը նախատեսվածից քիչ է կատարվել:Մնացած ծախսային հոդվածներում փոփոխություն չի եղել:
Դատական համակարգի պահպանման ծախսերը նախատեսվել են 738 մլն 837 հազ դրամի չափով, որը 2021 թ. բյուջեի համեմատ աճել է 13,4 տոկոսով ՝պայմանավորված աշխատավարձերի բնականոն աճով:
Արցախի Հանրապետության դատախազության 2022թ. պլանավորվող բյուջեի ընդհանուր ծախսը կազմում է 593 մլն 662,300 հազ դրամ, որը ընթացիկ տարվա համեմատությամբ նվազել է 35 մլն 8,2 հազ դրամով: Նվազումը պայմանավորված է հաստիքացուցակի փոփոխությամբ: Ընդհանուր ծախսի՝ 593 մլն 662,300 հազ դրամի մեջ աշխատավարձի ֆոնդը կազմում է 527մլն 760,400 հազ դրամ կամ 88,9 տոկոսը: 2022թ. բյուջեն պլանավորելիս դատախազությունը մնացած բոլոր հոդվածներում ծախսի նվազեցում է ապահովել:
Արդարադատության նախարարության 2022թ. պետական բյուջեն կկազմի 467 մլն 390հազ դրամ,որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 8 1մլն 551,400 հազ դրամով կամ 21,1 տոկոսով:Ավելացումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:
Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2022 թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 470 մլն 686,800 հազ դրամի չափով: 2021թ-ի համեմատ գումարն աճել է 115 մլն 771,6 հազ դրամով՝ հաշվի առնելով գործակիցների աճն ու աշխատավարձերի բարձրացումը։
Ներկայացնելով հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի նախագահ Տիգրան Ծատրյանը նշել է, որ այն կկազմի 194 մլն 83,9 հազ դրամ, որը աճել է նախորդ տարվա նախատեսվածից 39 մլն 702,3 հազ դրամով:
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ 2022թ. պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 78մլն 267,900 հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14 մլն 571,400 հազ դրամով: ՄԻՊ գործառույթների կատարման արդյունավետության ապահովման նպատակով աշխատակազմի կողմից ձևավորվել է նոր հոդված ՝մասնագիտական զարգացման ծառայություններ, որ իրականացման համար կտրամադրվի 400 հազ դրամի չափով գումար։
Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2022թ-ի պահպանման ծախսերը ավելացել են 20 մլն 267 հազ դրամով՝ կազմելով 123մլն 945 հազ դրամ,կառավարության կողմից սահմանված կադրերի ռեզերվի /կարճաժամկետ/ գումարը կազմում է 150 մլն դրամ, վերապատրաստման համար՝ 16 մլն դրամ, ՄՌԿՏՀ –ի համար՝ 1 մլն դրամ։
Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանի ներկայացրած տեղեկատվության՝ 2022թ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կկազմի 88 մլն 347,5 հազ դրամ, որն աճել է 11 մլն 904,5 հազ դրամով։
Զեկուցողները պատասխանեցին պատգամավորների առաջադրած հարցերին:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր
1366 դիտում
23:29 07-12-2021
Արցախում ավարտվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Այս բաժնից
451 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
475 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1087 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN