211652_close_icon
views-count20238 դիտում article-date 19:02 01-12-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen-ը Արագածոտնի մարզում բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում  Երևան-Վանաձոր ավտոճանապարհի  Հարթավան գյուղի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու ճանապարհը չմաքրելու հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան  դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանն ու ավագ տեսուչ Էդգար Սադյանը:

Վթարի վայրով անցնելիս շտապօգնության ավտոմեքենան կանգնեց և իր օգնությունն առաջարկեց վարորդին,  սակայն վերջինս հայտնեց, որ ինքը մենակ է եղել և վնասվածքներ չի ստացել:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Այս պահին էլ նշված հատվածում տեղում է ուժեղ ձյուն, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազով ճանապարհը մշակելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր