Տանզիանիայում ֆուտբոլի հանդիպումը դադարեցվել է մեղուների հարձակման պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տանզանիայում Անկախության գավաթի «Յանգա»-«Իրինգա Յունայթեդ» հանդիպումը դադարեցվել է խաղադաշտում մեղուների հսկայական պարսի պատճառով, որը հարձակվել է ֆուտբոլիստների և հանդիսականների վրա:
Մեղուները անսպասելի դաշտում հայտնվել են երկրորդ խաղակեսի միջնամասում: Երկու թիմերի ֆուտբոլիստներն ու մրցավարները անմիջապես պառկել են խոտածածկին՝ սպասելով, որպեսզի մեղուները հեռանան, սակայն մի քանի վայրկյան անց բոլորը սկսել են փախչել խաղադաշտից: Նրանց հետևել են նաև հանդիսականներից շատերը:
Ավելի ուշ խաղը շարունակվել է և ավարտվել է «Յանգիի» հաղթանակով՝ 4:0: