211652_close_icon

Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում․ Նիկոլ Փաշինյան

views-count1292 դիտում article-date 16:34 25-11-2021
Հիմա մենք Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհներ ենք կառուցում՝ մասնավորապես Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքների պարագայում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև գիտեք, որ միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում: Մասնավորապես Տաթեւ-Լծեն հատվածում, Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որ բեռնատարները գյուղով չանցնեն»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, Որոտան-Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհները անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար. «Հիմա խճապատման աշխատանքներ ենք անում, եղանակից ելնելով չենք կարող ասֆալտապատել, բայց 2022-ին կասֆալտապատենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր