211652_close_icon
views-count8530 դիտում article-date 22:07 24-11-2021

«Դու մի մարդ ես, ով մեր դրոշից նասկի ես սարքել, հագցրել ես Կանադայի վարչապետին, դու էլ հետը հագել ես». Էդգար Ղազարյան. aravot.am

aravot.am-ը գրում է. «Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե ծանր է տարել, երբ սոցիալական ցանցերով քննադատության է արժանացել մաքսայինի աշխատակցին աշխատանքից հեռացնելու համար, քանի որ մեր դրոշը  նրա ներկայությամբ գետնին ընկած էր, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց. «Դու մի մարդ ես, ով մեր դրոշից նասկի ես սարքել, հագցրել ես Կանադայի վարչապետին, դու էլ հետը հագել ես՝ Հայաստանի պետական խորհրդանիշով նասկի: Ոտքերը բաց նկարվում են: Ու, դու քեզ բարոյական իրավունք ես համարում դրոշի մասին խոսելո՞ւ: Քո պետական դրոշն այսօր գերեզմանի խորհրդանիշ է դարձել: Հայկական բարձունքներից դու իջեցրել ես քո դրոշը, Շուշիի վարչական շենքից քո դրոշն իջել է գերեզման: Եվ դա եղել է այն ժամանակաշրջանում, երբ դու ես եղել Հայաստանի վարչապետը: Եվ դու իրավունք ունես բերան բացես՝ դրոշի պատվի՞ց խոսես»: Էդգար Ղազարյանի կարծիքով, ամենամեծ վնասը հայկական պետականությանը հասցրել է Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության օրոք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Նմանատիպ նյութեր