211652_close_icon
views-count2980 դիտում article-date 23:24 11-06-2025

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում կարևոր են ոչ թե խմբակցությունների, այլ պատգամավորների դիրքորոշումները. Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ներկա պահին Ազգային ժողովում երկու խմբակցություններ կան, որոնց կազմում ընդգրկված պատգամավորներից ոչ ոք չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց և չի միացել գոյություն ունեցող երկու գործընթացներից ոչ մեկին։ Դրանք են` «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները։

Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի` պատգամավորների դիրքորոշումներով պայմանավորված։

Հ.Գ.1. Ցանկացած պատգամավոր կարող է ունենալ նաև խմբակցությունից տարբերվող դիրքորոշում։
Հ.Գ.2. Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում կարևոր են ոչ թե խմբակցությունների, այլ պատգամավորների դիրքորոշումները»։

 

Նմանատիպ նյութեր