31041 դիտում
15:42 24-11-2021
Արտակարգ դեպք Էջմիածնում. անհայտ հանգամանքներում Opel-ում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. Ճանապարհային ոստիկանները երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը և նշված փողոցում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի հրշեջները իրենց աշխատանքները կատարեն: Վերջիններս մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը մոտեցել է ավտոմեքենային, նստել, ապա շարժիչը միացնելուց հետո նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է բռնկվել և անմիջապես ահազանգել է 911:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում կրակ բռնկվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+