1508 դիտում
21:58 23-11-2021
ՇՄՆ պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանում կայացած «Գլոբալ Գեոպարկեր. պոտենցիալը և հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովին
Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը և Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Հակոբյանը Ուզբեկստանում մասնակցել են «Գլոբալ գեոպարկեր. պոտենցիալը և հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել է գեոպարկերի կարևորությունը, ստեղծման հնարավորությունները, կառավարման մարմնի կառուցվածքը և #UNESCO-ի Գլոբալ գեոպարկերին միանալու պայմանները։
Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի շրջակա միջավայրի նախարարության, երկրաբանական գործակալության ներկայացուցիչների և #UNESCO-ի միջազգային փորձագետների հետ։ Հայաստան հնարավոր այցելության, ինչպես նաև հեռավար խորհրդատվության անցկացնելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ձևավորել Հայաստանում ստեղծվելիք գեոպարկի կառավարման մարմին, մշակել առաջիկա երեք, հինգ և տասը տարիների գործողությունների ծրագիր, ակտիվացնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում նախատեսվում է գեոպարկ ստեղծել։
ՀՀ առաջին գեոպարկը ընդգրկելու է մոտ 4400 կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 14,7%-ին։ Այն ընդգրկում է 102 համայնքային տարածքներ։ Ռելիեֆը լեռնային է և ներառում է 1019-3595 մ միջակայքի բացարձակ բարձրությունները։ Առկա են կլիմայական 6 ենթագոտիներ՝ սկսած չոր ցամաքայինից (տաք ամառ և ցուրտ ձմեռ) մինչև լեռնային տունդրա։
Գեոպարկերի հիմնումը կնպաստի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանաչելիության բարձրացմանը, կխթանի մարզերում էկոկրթության ու էկոլոգիական մշակույթի ձևավորումը ու արմատավորումը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը և վարքագծի ձևավորման համար։

Նմանատիպ նյութեր
1056 դիտում
18:44 30-09-2014
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Լյուբլյանայում կայացած «Քաղաքների ապագան» թեմայով համաժողովին
986 դիտում
16:40 27-11-2014
Հայաստանը մասնակցել է ավստրիական Գրաց քաղաքում կայացած «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովին
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը