211652_close_icon
views-count1133 դիտում article-date 20:25 08-12-2022

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի շրջանակներում Բրյուսելում կայացած տարածաշրջանային համաժողովին

Սույն թվականի դեկտեմբերի 5-ից 6-ը Բրյուսելում կայացել է «Լավագույն բնապահպանական վերահսկողությունը հանուն բնապահպանական կայունության» տարածաշրջանային համաժողովը։

Հանդիպման ընթացքում Արևելյան գործընկերության վեց երկրի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ներկայացուցիչները քննարկել են «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի շրջանակներում մշակված բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման համակարգի գնահատման վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցի նախագծի արդյունքները։

Համաժողովին առցանց մասնակցել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանն ու ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Մովսիսյանը։ Զեկույցում Գալոյանը ներկայացրել է ՀՀ-ում բնապահպանական վերահսկողական գործընթացը, ռիսկի վրա հիմնված մեթոդաբանությունը՝ կարևորելով շրջակա միջավայրի պահպանության հայեցակարգերի դերն ինչպես ներպետական, այնպես էլ համաշխարհային հարթակներում։

Ծրագրի մասնակիցների միջև տեղի է ունեցել բնապահպանական խնդիրների կառավարման մարտահրավերների և դրանց հավասարակշռված ու փոխգործակցված լուծումների վերաբերյալ փորձի փոխանակում։

Նմանատիպ նյութեր