Բուլղարիայում.խոշոր ավտովթարի հետևանքով կա առնվազն 46 զոհ, նրանցից 12–ը երեխաներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուլղարիայի մայրուղիներից մեկում ավտովթարի հետևանքով Մակեդոնիայից ժամանած ավտոբուս է վառվել, ինչի հետևանքով կա առնվազն 46 զոհ, այդ թվում՝ 12 երեխա։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով բուլղարական БГНЕС գործակալությանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր զոհերը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կմ հատվածում: 52 մարդ տեղափոխող ավտոբուսը նախօրեին երեկոյան հատել էր Բուլղարիայի սահմանը` Ստամբուլից ուղևորվելով Հյուսիսային Մակեդոնիա։
Վարկածներից մեկի համաձայն՝ բախման հետևանքով ավտոբուսի դռներն արգելափակվել են, և մարդիկ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Զոհերի թվում է ավտոբուսի վարորդը։ Փրկվել են7 մարդ` երկու կին և հինգ տղամարդ։
Ըստ տեղի հրդեհային պահպանության պետի հայտարարության՝ բռնկումը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով: Բոլոր ողջ մնացածները ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են: