«Հաշվետու չլինելը և թափանցիկ չաշխատելը դառնում է միտում». Աշոտ Մելիքյանը՝ հեղափոխական կառավարության մասին. aravot.am
aravot.am-ը գրում է. «Եթե իշխանության ներկայացուցիչներ ներկա լինեին այս քննարկմանը, ամենեւին չէին համաձայնի, որ իրենք փակ եւ ոչ թափանցիկ են աշխատում»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած՝ կառավարության փակ աշխատանքին նվիրված «Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, իր շփումները իշխանության որոշ ներկայացուցիչների հետ եւս վկայում են, որ իրենք այդպես չեն կարծում. «Այստեղ անհրաժեշտություն է գալիս օրինակներ բերել, փաստարկներ խնդրել, թե ինչու է այսպես:
Մյուս կողմից, իշխանությունների ոչ թափանցիկ կամ հաշվետու չլինելը, հանրությանն ինֆորմացիայի պակաս տրամադրելը միակ պատճառը չէ, որ այսքան ապատեղեկատվություն է տարածվում: Բայց որ տեղեկատվության սովը կարող է պատճառ դառնալ եւ խթանել այդ պրոցեսը, դա միանշանակ է»:
ԽԱՊԿ նախագահը օրինակ բերեց. «Հիշում ենք, որ 2016 թ նախորդ իշխանությունը Գնումների մասին օրենք ընդունեց, ըստ որի՝ պետության առաջին երեք դեմքերի գնումները՝ այդ թվում նաեւ ներկայացուցչական ծախսերը, համարեց պետական գաղտնիք:
Դա բնորոշ էր այն ժամանակվա իշխանությունների գործունեությանը, ու մեր շատ ակտիվ քայլերը դրա դեմ ոչ մի արդյունք չտվեցին: 2018 թ. հեղափոխությունից հետո կարծում էինք, որ դա ուղղակի հեշտ լուծվելիք խնդիր է, եւ այս իշխանությունները միանգամից կփոխեն դա՝ ցույց տալով իրենց տարբերվող աշխատաոճը նախորդ իշխանություններից:
Մանրամասներն՝ այստեղ