Քաղաքացին «Պապլավոկում» կորցրել է բջջային հեռախոսը, այն նստարանի վրայից վերցրել է մի երիտասարդ տղա․նրան ճանաչողներին խնդրում ենք տեղեկացնել, որ հեռախոսը հետ վերադարձնի․ կապահովվի գաղտնիության պահպանում, կտրվի նաև դրամական պարգև
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Երևանում քաղաքացին Օղակաձև այգու Առագաստ սրճարանում, ավելի շատ հայտնի «Պապլավոկում», նստարանին է մոռացել իրեն պատկանող «Samsung» մակնիշի հեռախոսը, ապա կարճ ժամանակ անց վերադարձել է «Պապլավոկ» և հեռախոսը չի հայտնաբերել։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն նկատել է մի երիտասարդ տղա, ով վերցրել է հեռախոսը, իսկ նստարանին մոտ նստած քաղաքացիներին հայտնել է, որ ինքը հեռախոսի տիրոջ ընկերն է և հեռախոսը կվերադարձնի, սակայն մի քանի ժամ է, ոչ միայն չի վերադարձրել, այլև ոչ մի կապ չունի հեռախոսը կորցրած քաղաքացու հետ։
Հեռախոսի տերը, ինչպես նաև SHAMSHYAN.com-ը, խնդրում են այն անձինք, ովքեր տեսախցիկի կողմից արձանագրված և հեռախոսը վերցրած քաղաքացուն ճանաչում են, հայտնեն, որպեսզի հեռախոսը հանձնի տիրոջը՝ կապ հաստատելով 095-08-10-11 հեռախոսահամարով։
Խոստանում են գաղտնիության պահպանում և դրամական փոխհատուցում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։