Սյունիքի մարզի դատախազին չի խանգարում սյունեցի չլինելը. aravot.am
Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանին սյունեցի չլինելը օգնո՞ւմ, թե խանգարում է աշխատել՝ Aravot.am-ի այս հարցին ի պատասխան Էդուարդ Հարությունյանն ասել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի տարբեր մարզերում։
«Երբեւէ տարբերակված մոտեցում չեմ զգացել, ինքս էլ այդպիսին չեմ ցուցաբերել: Իսկ ընդհանուր առմամբ ռոտացիան միշտ դրական է ազդում աշխատանքի արդյունավետության վրա: Սյունիքի մարզում գտնվելն ու աշխատելն ինձ համար առաքելություն է՝ նպաստելու հատկապես այս դժվար պահին մարզի բնակիչների բարօրությանը, մարզի տարածքում օրինականության ապահովմանը:
Այդ առումով ես եւ մարզի դատախազության յուրաքանչյուր դատախազ, աշխատակից գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ միաժամանակ կիսելով բոլոր այն բարդությունները, որոնց բախվում է մարզի բնակչությունը»,-ասել է Սյունիքի դատախազը:
Մանրամասներն՝ այստեղ