Բազմաթիվ կյանքեր փրկած Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկ ջրասուզակը Գետք գյուղի լճակից դուրս է բերել ջրահեղձ եղած հովվի մարմինը․նախաձեռնվել էր քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկ (ջրասուզակ) Վահե Մելքոնյանը մեծ դժվարությամբ իրականացրել է որոնողական աշխատանքներ Շիրակի մարզի Գետք գյուղում գտնվող լճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Մելքոնյանը ափից մոտ 8 մետր դեպի լիճ տանող հատվածում և 3 մ խորության վրա հայտնաբերել և ափ է դուրս բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Աշոտ Մ․-ի մարմինը։
Լճի հատակում տեսանելիությունը եղել է բավականին վատ, և ջրասուզակից պահանջվել է լարված աշխատանք, սակայն ի վերջո նա կարողացել է հայտնաբերել դին։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե՛ Վ. Մելքոնյանը, թե՛ նրա գործընկեր ջրասուզակները բազմաթիվ կյանքեր են փրկել ոչ միայն Սևանում, այլև տարբեր մարզերում գտնվող ջրային ավազաններից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի ջրահեղձվել էր։
Ինչպես հաղորդում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը և ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։
Մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ահազանգ էր ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հաղորդվել էր, որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձվել էր։
Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզային փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել Սևանի ջրասուզակները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ ջրահեղձված քաղաքացին նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Աշոտ Մ.-ն էր, ով գյուղի հովիվն էր։
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Թե ինչ հանգամանքներում էր տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձվել, պարզվում էր։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։